Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Լվովի հայկական տաճարի վերածնունդը»

«Լվովի հայկական տաճարի վերածնունդը»
21.04.2017 | 17:39

Ապրիլի 25-ին, ժամը 18:30_ին, Ազգային պատկերասրահում կբացվի «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին: Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում, որը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։

Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Այն իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:

Ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի 27-ը:

Դիտվել է՝ 1865

Մեկնաբանություններ