Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Grenke Chess Classic. Լևոն Արոնյանի տպավորիչ մրցելույթն ու տիտղոսը

 Grenke Chess Classic. Լևոն Արոնյանի տպավորիչ մրցելույթն ու տիտղոսը
23.04.2017 | 13:32

Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտված Grenke Chess Classic մրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատարը սևերով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ և վաստակեց կես միավոր: Արդեն նախավերջին տուրում Լևոն Արոնյանն ապահովել էր առաջին տեղը:

Հայ գրոսմայստերի վերջնական արդյունքն է 7 հնարավորից 5,5 միավոր: Երկրորդ տեղը կիսեցին Կարուանան ու աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որոնք վաստակեցին 4-ական միավոր: Գերմանիայում անցկացված մրցաշարում Լևոն Արոնյանը ոչ մի պարտություն չկրեց: Նա ոչ ոքի խաղաց գերմանացի Գեորգ Մեյերի, Մագնուս Կարլսենի և Կարուանայի հետ, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, գերմանացի Մատիա Բլյոբաումի, Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի և մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանի հետ պարտիաներն ավարտեց հաղթանակով:

Այս հաջողության շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15,3-ով և համաշխարհային դասակարգման ինտերակտիվ աղյուսակում նա 9-րդից բարձրացել է 6-րդ տեղ:

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ