Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Օրը շփման գծում

Օրը շփման գծում
24.04.2017 | 14:17

Ապրիլի 23-ին և լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 800 կրակոց: Շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային (4 արկ), իսկ արևելյան հատվածում՝ ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ):


Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ