Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը ճանաչվել են փաստաբանների մասնակցությամբ միջադեպի տուժող

Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը ճանաչվել են փաստաբանների մասնակցությամբ միջադեպի տուժող
28.04.2017 | 19:31

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։


Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը փաստաբան Տ.Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը:


Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ: Քննիչը վարույթ է ընդունել քրեական գործը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, Տ.Աթանեսյանը և Ա. Սողոմոնյանը ճանաչվել են տուժող:


Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Դիտվել է՝ 1725

Մեկնաբանություններ