Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՊԲ ուժերը կանխարգելիչ գործություններ են իրականացրել

ՊԲ ուժերը կանխարգելիչ գործություններ են իրականացրել
18.05.2017 | 01:11

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ՊԲ ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել շփման գծում:

«Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ»,- նշված է ԼՂ ՊՆ հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1722

Մեկնաբանություններ