Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը
02.06.2017 | 10:09

Հայկական կողմերին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ՝ ադրբեջանական իշխանություններն իրականում փորձում են քողարկել իրենց պատասխանատվությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրման համար և խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, ասել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ պատասխանելով News.am-ի հարցին, որ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է հայկական կողմին Ադրբեջանի տարածքը գնդակոծելու մեջ և սպառնացել հրետանային հարված հասցնել ԼՂՀ բնակավայրերին։

«Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության տարածքի խորքում գտնվող բնակավայրերը գնդակոծելու Ադրբեջանի սպառնալիքներին, դա ծայրաստիճան անպատասխանատու հայտարարություն է։ Ադրբեջանական կողմն առաջին անգամ չէ հանդես գալիս նման հայտարարություններով։ Դեռևս 2016 թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իրեն հաշիվ չի տալիս իր գործողությունների ու հայտարարությունների համար, քանի որ նման սպառնալիքներն իրագործելու ցանկացած փորձ հղի է միանգամայն կանխատեսելի ու անչափ վտանգավոր հետևանքներով, առաջին հերթին հենց իր՝ Ադրբեջանի համար»,- ասել է Ա. Ներսիսյանը։

Դիտվել է՝ 3442

Մեկնաբանություններ