Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
22.06.2017 | 00:17

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե իբր գերի են վերցրել հայկական զինված ուժերի զինծառայողի: Ֆեյսբուքի իր էջում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Հայկական Զինված ուժերը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»:

Ադրբեջանական լրատվամիջոցները հունիսի 21-ի առավոտյան տարածել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը, իբր Հայաստանի զինված ուժերի զինծառայողի գերեվարելու մասին:

Դիտվել է՝ 4533

Մեկնաբանություններ