«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գովազդային արշավը` մայրաքաղաքում

Գովազդային արշավը` մայրաքաղաքում
26.06.2017 | 15:22

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքի շենքերին փակցված գովազդային ցուցանակների գույքագրման և մայրաքաղաքի տարածքում արտաքին գովազդի կանոնակարգման վերաբերյալ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ նախաձեռնվել և հնգամյա զարգացման ծրագրի մեջ են ներառվել շենքերի գովազդային անձնագրերի կազման աշխատանքները:

«Գովազդային անձնագիրը ենթադրում է շենքի՝ գովազդի համար նախատեսված տեղերի, գովազդի չափերի և տեսակի նախօրոք սահմանում` հաշվի առնելով նաև տվյալ շենքի ճարտարապետական հորինվածքը: Առաջիկայում պատրաստ կլինեն 60 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ գույքագրվել և արդեն իսկ ապամոնտաժվել են այն գովազդները, որոնք խոչընդոտում էին շենքերին փակցված հուշատախտակների տեսողական ընկալումը: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1699

Մեկնաբանություններ