Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանում ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքը

 Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանում ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքը
01.09.2017 | 11:21

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ին հանդիպել է հանձնաժողովի անդամների հետ:

Նա պատգամավորներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ, գործադրվող ջանքերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափում քննարկումներ ունենալ՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Դիտվել է՝ 3179

Մեկնաբանություններ