Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բաց կթողնենք աշխարհի առաջիկա առաջնությունը

Բաց կթողնենք աշխարհի առաջիկա առաջնությունը
03.10.2017 | 10:06

Դոպինգ օգտագործելու պատճառով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ինը երկրի մեկ տարի ժամկետով զրկել է միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից: Ցավոք, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի, ՈՒկրաինայի թվում ենք և մենք` հայերս: Ֆեդերացիայի կայքէջն ավելի քան հստակ ազդարարում է, որ «Գործկոմը (Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի- Մ. Հ.) այսօր միաձայն որոշում է ընդունել` 2008 և 2012 թթ. խաղերին մասնակցած մարզիկների վերստուգումից հակադոպինգային կանոնների խախտման ոչ պակաս երեք դեպք արձանագրած ազգային ֆեդերացիաները պետք է մեկ տարով հեռացվեն»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ