Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մեքսիկացիները դեմ չեն Բաքվի սև ցուցակին

Մեքսիկացիները դեմ չեն Բաքվի սև ցուցակին
27.10.2017 | 14:55

Արցախ այցելած մեքսիկացի խորհրդարանականներին չի անհանգստացրել Ադրբեջանի բողոքի նոտան` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նրանք շատ լավ իմացել են` ուր են գալիս, մենք Արցախում ունեցել ենք շատ բարձր մակարդակի հանդիպումներ և հանրապետության նախագահի, և ԱԺ նախագահի հետ ու, երբ Ադրբեջանի դեսպանը կամ ԱԳՆ-ն ջանք չեն խնայում ու ասում են, որ իրենք պետք է հետաքննություն սկսեն, թե ինչպես են մեքսիկացի պատգամավորները հայտնվել Հայաստանում ու Արցախում, ջանք խնայելու հարց չկա, եղել է հրավեր իմ կողմից այցելել Հայաստան, նրանք այցելել են Հայաստան, իրենք ցանկացել են լինել Արցախում, մենք իրենց ցանկությունը իրականացրել ենք»,- ասաց Է. Շարմազանովը:


Նա ընդգծեց, որ մեքսիկացի պատգամավորները շատ բարձր տրամադրությամբ են վերադարձել Արցախից: «Նրանք հասկացել են, որ Արցախում զարգանում է ժողովրդավարական անկախ պետություն և ազատության ու անկախության սկզբունքը և արժեքը Արցախի քաղաքացիների համար անբեկանելի սկզբունք է»,-նշեց նա:

Դիտվել է՝ 3697

Մեկնաբանություններ