Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Օտարերկրյա ներարկում

Օտարերկրյա ներարկում
10.11.2017 | 10:26

«KFW բանկը, վարկային համաձայնագրի շրջանակներում, ՀՀ-ին է տրամադրում 2017 և 2018-ի համար բյուջետային աջակցության վարկ՝ հիմնված բազմոլորտ քաղաքականության աղյուսակի վրա, ինչը միտված է ջրային և կոշտ թափոնների ոլորտներում բարեփոխումների գործընթացի բարելավմանը և գյուղատնտեսությունում ապահովագրությունների մեխանիզմի իրագործմանը»,- գործադիրի երեկվա նիստում տեղեկացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Սակայն, մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ մարդու առողջության ապահովման գործում արյան փոխներարկումը տալիս է խիստ դրական արդյունքներ, ապա պետք է որ պետբյուջեի ֆինանսական փոխներարկումը ևս դրական լինի: Հակառակ դեպքում այն ուղղակի լրացուցիչ բեռ կդառնա եղած արտաքին պարտքի վրա: Հարց է ծագում` արդյո՞ք KFW-ի վարկային միջոցները վերը նշված ոլորտներում արդյունավետ կօգտագործվեն` ապահովելով պարտքի վերադարձման գործընթացը։ Նշենք, որ վարկը տրամադրվում է 15 տարով, որից 5 տարի` արտոնյալ պայմաններով:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ