Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կենսաթոշակ կամ սոցիալական նպաստ ստանալու համար նույնականացման քարտը պարտադիր չէ

Կենսաթոշակ կամ սոցիալական նպաստ ստանալու համար նույնականացման քարտը պարտադիր չէ
11.12.2017 | 12:18

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կենսաթոշակ և սոցիալական նպաստ ստանալու վերաբերյալ քաղաքացիների հարցերին. «Վերջին ժամանակներս շատ են դիմում քաղաքացիներ այն հարցով, թե նույնականացման քարտ չունենալը կարող է առիթ հանդիսանալ կենսաթոշակ կամ սոցիալական նպաստ չստանալու համար:


Տեղեկացնում եմ, որ անհանգստանալու կարիք չկա, այս պահի դրությամբ վերը նշված վճարները ստանալու համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պահանջ սահմանված չէ»,- տեղեկացրել է Մնացական Բիչախչյանը։

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ