Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պակեաոն՝ երկրի նախագա՞հ

Պակեաոն՝ երկրի նախագա՞հ
22.12.2017 | 13:22

Համաշխարհային բռնցքամարտի մեծանուն դեմքերից մեկին՝ ութ քաշային կարգում աշխարհի չեմպիոնական գոտի նվաճած Մենի Պակեաոյին (նման արդյունք չի կարողացել ցույց տալ ոչ ոք) Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն առաջարկել է թեկնածությունը դնել երկրի 2022 թվականի նախագահական ընտրություններում:

Ասենք, որ բացառիկ օժտվածության տեր այս մարզիկը արդեն երկար տարիներ է, ինչ սենատոր է ու մարզական գործունեությունը հաջողությամբ համադրել է քաղաքականին: Ավելացնենք, որ Մենիին Դուտերտեն առաջարկությունն արել է նրա ծննդյան 39-ամյակի տոնակատարության ժամանակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ