Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բաքուն «դրական է գնահատում» ԼՂ հակամարտության գոտում դիտորդների առաքելության ընդլայնման ՄԽ միջնորդների առաջարկը

Բաքուն «դրական է գնահատում» ԼՂ հակամարտության գոտում դիտորդների առաքելության ընդլայնման ՄԽ միջնորդների առաջարկը
28.12.2017 | 19:29

Ադրբեջանի ԱԳՆ մամլո պատասխանատու Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Բաքուն դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դիտորդների առաքելությունն ընդարձակելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը»: Նա նշել է նաև, որ պարբերաբար անցկացվող մոնիտորինգների միջոցով հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը հսկող դիտորդների առաքելությունն ընդարձակելու գաղափարն արդեն մեկ տարի է քննարկվում:

Դիտվել է՝ 6286

Մեկնաբանություններ