Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԿԲ-ն «նյարդեր է շոշափում»

ԿԲ-ն «նյարդեր է շոշափում»
16.01.2018 | 00:22

Հայաստանի գլխավոր դրամատունը, երևի, որոշել է մեկ տարի անընդմեջ հսկողության տակ պահել արտարժույթի փոխանակման կետերի տնօրենների նյարդերի ամրությունը:
ԿԲ-ի նախագահի որոշմամբ, ոչ ավելի, ոչ պակաս, հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը ֆինանսական վերահսկողության վարչությունը արտարժույթի առքուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացնելու է ստուգումներ, որոնց նպատակը փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության պարզումն է: Համենայն դեպս, այդպես է տեղեկացրել լրատվամիջոցներին ԿԲ-ի լրատվական ծառայությունը, սակայն չի նշվում, թե ինչու են արտարժույթի փոխանակման կետերն արժանացել այդպիսի անվստահության, որ մեկ տարի շարունակ լինելու են վերահսկողների խոշորացույցի տակ:


Եթե նկատենք, որ այսօր իշխանությունները կարևորում են ստուգումների կրճատումը, ապա գլխավոր դրամատան վերը նշված որոշումը մի տեսակ չի տեղավորվում որդեգրած քաղաքականության շրջանակներում: Իհարկե, մենք կարևորում ենք նշված կետերի գործունեության համապատասխանությունը օրենքներին, բայց արդյոք լիցենզիա տալուց առաջ նույն ԿԲ-ն չի՞ ուսումնասիրում, թե ում է տալիս այդ լիցենզիան: Կամ արդյո՞ք այդ կետերի գործունեությունը ամեն օր պետք է ստուգվի: Իսկ եթե ԿԲ-ի սույն որոշումը ամենամյա հերթական գործունեություն է, ապա ի՞նչ կարիք կա այդ մասին հատուկ տեղեկություն հրապարակելու:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ