Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 
Շենգավիթում բանկոմատներ են վնասվել

Շենգավիթում բանկոմատներ են վնասվել
01.02.2018 | 16:42

Հունվարի 29-ի գիշերը Բագրատունյաց պողոտայի 44, Արշակունյաց պողտայի 28/3 ու Նորագավթի 1-ին փողոցի 93-րդ հասցեներում տեղադրված բանկոմատները, տեխնիկական միջոցներով վնասել էին, փորձել՝ հատուկ սարքավորման միջոցով հասանելիություն ստանալ բանկոմատների համակարգչային համակարգերին՝ փող հափշտակելու: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, նաև նրանց տեղաշարժը:

Ոստիկանությունից հայտնում են, որ Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են 41-ամյա Արթուր Խուդինյանն ու 42-ամյա Յարոսլավ Ռոժկովը, որոնք բերման են ենթարկվել բաժին: Ռոժկովի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի կրիչներ, երկու զույգ ձեռնոց, բժշկական դիմակներ, արցունքաբեր գազ, հեռադիտակ, նաև 25 սանտիմետրից ավելի երկարությամբ ծալովի դանակ: Էլեկտրազոդիչ սարքը, որով վնասվել են բանկոմատները, նույնպես Ռոժկովինն է: Այն հայտնաբերվել է դեպքի վայրերից մեկի զննությամբ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերն ու բերման ենթարկվածները ներկայացվել են տարածքային նախաքննական մարմին:
Քրեական գործ է հարուցվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձ կատարելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հատկանիշներով:

Յարոսլավ Ռոժկովն ու Արթուր Խուդինյանը ձերբակալվել են:

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ