Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արթուր Օսիկյանը կզբաղեցնի՞ ոստիկանապետի աթոռը

Արթուր Օսիկյանը կզբաղեցնի՞ ոստիկանապետի աթոռը
02.02.2018 | 02:52

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով ազատված Արթուր Օսիկյանը, ըստ ամենայնի, առաջին փուլում կզբաղեցնի ՀՀ ոստիկանապետի տեղակալի աթոռը: Այս տեղեկությունը փաստում են լավատեղյակ աղբյուրները և իրադարձությունները: Մոտ 5 օր առաջ ՀՀ նախագահի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվեց Արթուր Օսիկյանը, իսկ 3 օր հետո, հունվարի 31-ին, նույնպես նախագահի հրամանագրով, աշխատանքային աթոռը լքեց փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը: Եթե ավելի խորքային վերլուծություն անենք, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրինագծի պահանջները, ըստ որի, ոստիկանությունը դառնում է վարչապետին առընթեր կառույց, և սրան էլ հավելենք այն փաստը, որ ուժային կառույցներում տարիներ շարունակ գործող առաջին դեմքերի փոփոխություն է տեղի ունենում, ապա չի բացառվում, որ երկրորդ փուլում, վերը նշված օրինագիծը ուժի մեջ մտնելուց հետո Արթուր Օսիկյանը զբաղեցնի ոստիկանապետի աթոռը:

Թե որքանով է մեր այս ենթադրությունը հավանական, փորձեցինք ճշտել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից: «Հնարավորությունների շրջանակներում խոսելը նույնն է, ինչ սուրճի բաժակ նայել կամ կանխատեսելը, ինչը իմ սկզբունքներին դեմ է»,- ասաց նախարարը: Գուցե կանխատեսելը անշնորհակալ գործ է, սակայն երբ մենք խոսում ենք հնարավոր տարբերակներից, նկատի ունենք, որ այդ հարցը գուցե և քննարկվում է: «Ես այդ հարցին կարող եմ պատասխանել զուտ օրենսդրական տեսանկյունից. օրենսդրական արգելքներ չկան»,- ասաց նախարարը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ