Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխություն

«Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխություն
10.02.2018 | 12:57

Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մարտի 31-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Անվանակարգերը հետևյալն են. դասական ժանրում լավագույն երաժշտախումբ, դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք), դասական ժանրում լավագույն ալբոմ, լավագույն համերգային նախագիծ, ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ, ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք), ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ, Լավագույն համերգային նախագիծ, մասսայական (POP) ժանրում, լավագույն երգիչ, երգչուհի, լավագույն ռոք խումբ, լավագույն ջազ խումբ կամ կատարող, լավագույն ալբոմ, լավագույն համերգային նախագիծ, տարվա հիթ, տարվա հայտնություն, լավագույն տեսահոլովակ՝բոլոր ժանրերի համար:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2017 թ. ընթացքում երաժշտական տարբեր ժանրերում իրականացված ծրագրեր, ստեղծագործող անհատ կատարողներ և խմբեր, ձայնագրման ստուդիաներ, հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ:


Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես իրավաբանական (պետական և մասնավոր կազմակերպություններ), այնպես էլ ֆիզիկական անձիք (ստեղծագործողներ, կատարողներ, պրոդյուսերներ և այլք):
Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփեն մրցութային հեղինակավոր հանձնաժողովները:


Մրցույթի արդյունքները կամփոփվեն ներկայացված հայտերի հիման վրա: Մրցույթին կմասնակցի այն անվանակարգը, որին ներկայացված է առնվազն երկու հայտ:

Դիտվել է՝ 3063

Մեկնաբանություններ