Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դավիթ Հարությունյան. Սահմանադրությամբ պայմանավորված 175 նախագիծ ենք ներկայացրել, 85 իրավական ակտ, 6680 փորձագիտական եզրակացություն

Դավիթ Հարությունյան. Սահմանադրությամբ պայմանավորված 175 նախագիծ ենք ներկայացրել, 85 իրավական ակտ, 6680 փորձագիտական եզրակացություն
20.02.2018 | 14:43

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիսում ամփոփեց նախարարության՝ 2017 թվականի աշխատանքները և ներկայացրեց 2018-ի ծրագրերը: Նա նշեց, որ անցած տարի նախատեսված էր նախարարության համար 6 գերակա ուղղություն և 18 միջոցառում:

«Սահմանադրությունից բխող 30 օրենքի նախագիծ ենք մշակել անցած տարի, այդ օրենքներից բխող այլ օրենքներում ևս փոփոխություններ են եղել և հարակից 145 նախագիծ ենք ներկայացրել: Ընդհանուր առմամբ՝ սահմանադրությամբ պայմանավորված՝ 175 նախագիծ ենք ներկայացրել»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ բացի սահմանադրությամբ պայմանավորված նախագծերից, 35 օրենսդրական ակտ և հարակից 60 օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել: Նախարարը մանրամասնեց, որ մշակվել է 85 իրավական ակտ, տրվել է 6680 փորձագիտական եզրակացություն: Նա կարևորեց Դատական օրենսգրքի ընդունումը և նշեց, որ նախատեսում են սնանկության դատարան ստեղծել, փորձում են բեռնաթափել դատարանները: Նա նաև անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, դրանցից բխող ծրագրերին:


Խոսելով միջազգային համագործակցության մասին, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի հետ, Հարությունյանը նշեց, որ գրեթե կրկնապատկվել են ԵԱՏՄ-ի հետ փաստաթղթերը: «Սա ցույց է տալիս, որ օր օրի ԵԱՏՄ-ն այս տարածքում կարգավորիչ դեր է սկսում խաղալ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ