Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էնդրյու Շեֆեր. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի

Էնդրյու Շեֆեր. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի
07.03.2018 | 23:04

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շեֆերը «Թրենդ»-ին տված հարցազրույցում ասել է, որ «չնայած ղարաբաղյան հակամարտությունում ներկայիս ստատուս քվոն չի կարող երկարաժամկետ հեռանկարում պահպանվել՝ հակամարտության կարգավորման ռազմական լուծում գոյություն չունի»:


Նա նշել է, որ հակամարտության արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա, ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքները: Շեֆերն ընդգծել է, որ այդ սկզբունքներն են՝ ուժ կամ ուժի սպառնալիքներ չկիրառելը, տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը:

Դիտվել է՝ 2630

Մեկնաբանություններ