Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բակո Սահակյանը հանդիպել է Արամ Առաջինին

Բակո Սահակյանը հանդիպել է Արամ Առաջինին
21.03.2018 | 16:47

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Անթիլիասում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի և Կաթողիկոսության հոգևոր դասի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջին կաթողիկոսին Լեռնային Ղարաբաղին մշտապես սատարելու համար՝ կարևորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:

Դիտվել է՝ 2522

Մեկնաբանություններ