Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արցախի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը Երևանում է

Արցախի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը Երևանում է
30.03.2018 | 16:09

Փետրվարի 3-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը Շուշիում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության միջև պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին» հուշագիրը։

Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշում նաև, որ մարտի 30-ին Երևանում հրավիրված համատեղ ասուլիսում ներկայացվել են Հայաստան-Արցախ մշակութային համագործակցության՝ արդեն իրականացվող ծրագրերը։ Առաջիկա երկու ամիսների համար ավելի քան 30 կոնկրետ միջոցառում է արդեն նախատեսված, բացի «Արցախ, իմ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի ներկայացումներից և համերգներից, որոնք մեկնարկել են մարտ ամսվա կեսերից։

Դիտվել է՝ 3479

Մեկնաբանություններ