Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սերգեյ Սկրիպալը դուրս է եկել ծայրահեղ ծանր վիճակից

Սերգեյ Սկրիպալը դուրս է եկել ծայրահեղ ծանր վիճակից
06.04.2018 | 21:23

Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը դուրս է եկել ծայրահեղ ծանր վիճակից և սկսել է ապաքինվել, հայտնում են բրիտանացի բժիշկները: «Բուժումն արդյունք է տալիս, Սկրիպալի վիճակն արագորեն բարելավվում է»,- «Ռոյթերզին» ասել է Սոլսբերիի հիվանդանոցի տնօրենը:

Դիտվել է՝ 2177

Մեկնաբանություններ