Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վաչե Գաբրիելյանը ելույթ է «Մետաքսի ճանապարհի» համաժողովում

Վաչե Գաբրիելյանը ելույթ է «Մետաքսի ճանապարհի» համաժողովում
13.04.2018 | 11:56

Պեկինում տեղի է ունեցել Չինաստան-ԱՄՀ «Մետաքսի ճանապարհ» համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Համաժողովը հնարավորություն է ընձեռում Չինաստանի և գործընկեր երկրների բարձր մակարդակի քաղաքականության մշակողներին` քննարկել «Մետաքսի ճանապարհ» նախագծի իրականացման քաղաքականության շրջանակների վերաբերյալ իրենց տեսլականը: Անդրադարձ է կատարվել այն ոլորտներին, որտեղ ԱՄՀ-ը համագործակցում է քաղաքականության խորհրդատվություն և կարողությունների զարգացման աջակցություն տրամադրող միջազգային այլ ֆինանսական կազմակերպությունների հետ:
Համաժողովի ընթացքում ելույթով է ունեցել և Վաչե Գաբրիելյանը:

Դիտվել է՝ 5722

Մեկնաբանություններ