Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բաղրամյան պողոտա ժամանեցին ոստիկաններ

Բաղրամյան պողոտա ժամանեցին ոստիկաններ
16.04.2018 | 12:02

Երևանի Բաղրամյան պողոտա, որի երթևեկությունը Մոսկովյան փողոցի կողմից արգելափակված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցարարների կողմից, ժամանեցին ոստիկաններ:
Իրավապահները արգելափակոցներ տեղադրեցին Բաղրամյան պողոտայի՝ դեպի Ազգային ժողովի շենք տանող հատվածի սկզբնամասում:

Դիտվել է՝ 1961

Մեկնաբանություններ