Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սերժ Սարգսյան. Մարդկանց կյանքը բարելավվել է

Սերժ Սարգսյան. Մարդկանց կյանքը բարելավվել է
20.04.2018 | 12:11

Մարդկանց կյանքը բարելավվել է, «Շանթի» եթերում հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը: 2007-ին նվազագույն աշխատավարձը ամսեկան 15000 դրամ էր, այսօր 55 000դրամ է` գրեթե 4 անգամ ավել: Միջին ամսեկանը 62 000 դրամ էր, հիմա 184000: «Արդյոք սա փոփոխություն չէ՞, բա ի՞նչ անեն, որ 100 անգամ ավալանա: Աշխարհում կա՞ նման օրինակ, որ միանգամից 100 անգամ ավելանա: Չկա այսպիսի բան», - նշեց նա: Սարգսյանն ընդգծեց, որ այսօր երկրի առաջնային խնդիրներից է աղքատությունը, որը երկրում 29,2 տոկոս է` նշելով, որ աղքատությունը գնահատվում է ոչ թե եկամուտով, այլ սպառումով: «Այստեղ մտածելու տեղ կա», - նշեց վարչապետը:

Նա նկատեց, որ վերջին տարիներին ավելացել է ներկրված մեքենաների քանակը` եթե 10 տարի առաջ ՀՀ-ում գրանցված էր 333 000 ավտոմեքենա, 2017-ին` 616 000: «Թիվը գրեթե կրկնապատկվել է, և եթե հաշվի առնենք, որ 2018-ի առաջին եռամսյակում երեք անգամ ավելացել է ներկրված մեքենաների քանակը, հաստատ կարող ենք ասել, որ մեքենաների թիվը կրկնապատկվել է: Դեռ որակի մասին չեմ խոսում: Եթե հիշում եք, այն ժամանակ «ժիգուլի» էր, հիմա միջին եվրոպական մեքենաներ են: Բա մարդկանց առօրյան ինչպե՞ս է նույնը մնացել», - նշեց նա:

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ