Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մեկամյա երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը ներկայացել է ոստիկանություն

Մեկամյա երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը ներկայացել է ոստիկանություն
26.04.2018 | 14:44

Երևանի Սարալանջի փողոցում ապրիլի լույս 24-ի գիշերը ողբերգական ավտովթարի պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը ներկայացել է ոստիկանություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աշտարակում ապրող 27-ամյա Դավիթ Արզումանյանի վարած «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, աջ ընթանալով, բախվել բետոնե արգելապատնեշին։ Վարորդը, նրա ուղևորները, ովքեր ամուսիններ են, և նրանց 1-ամյա որդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ փոքրիկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ապրիլի 26-ին, 1-ամյա Յուրին հիվանդանոցում մահացել է։


Պատահարի հանգամանքները նախապես պարզվել են ճանապարհային ոստիկանությունում։ Պարզվել է, որ «Մերսեդեսին» հետևից հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով էլ Դավիթ Արզումանյանը կորցրել է մեքենայի կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց։ «Օպելի» վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է։ Դեպքից ժամեր անց «Օպելի» վարորդը՝ մայրաքաղաքում ապրող 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, մեքենայով հանդերձ ներկայացել է ճանապարհային ոստիկանություն։ Նախապատրաստված նյութերը ճանապարհային ոստիկանությունից փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչություն։ Կատարվածի հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ