Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բաքուն միշտ պատրաստ է Ղարաբաղի հարցով «բովանդակային բանակցությունների»

Բաքուն միշտ պատրաստ է Ղարաբաղի հարցով «բովանդակային բանակցությունների»
31.05.2018 | 23:11

Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև մոտ ապագայում հանդիպում կազմակերպելու՝ ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությանն ու պնդել, թե Ադրբեջանը միշտ պատրաստ է բովանդակային բանակցությունների՝ ղարաբաղյան խնդրում առաջընթացի հասնելու համար:


«Այդ բանակցությունների միջոցով պետք է լուծվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրսբերման, բռնի տեղահանվածների վերադարձի հարցերը»` ասել է Ադրբեջանի ԱԳՆխոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ