Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գործարարներն առկախել են ներդրումային ծրագիրը

Գործարարներն առկախել են ներդրումային ծրագիրը
08.06.2018 | 00:12

«Իրատեսի» տեղեկություններով՝ արտասահմանցի ներդրողները Լոռու մարզի Անտառաշեն գյուղում զբոսաշրջային հանգստի գոտի կառուցելու ծրագիրը չեղյալ են համարել:
Ենթակառուցվածքների ծրագիրը, որ նախատեսում էր հյուրանոցների կառուցում և ճոպանուղու գործարկում, առկախվել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների պատճառով:


«Ծրագրին կանդրադառնանք մեկ-երկու տարի անց՝ նոր ընտրություններից ու նոր կառավարության ձևավորումից հետո»,- ասել են արտասահմանցիները:
Նշենք, որ եթե իրագործվեր ծրագիրն ու ճոպանուղին շահագործվեր, ապա զբոսաշրջիկները ճոպանուղու ամենավերին կետից կարող էին տեսնել Թբիլիսին, Կազբեկը, Արարատն ու Արագածը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ