Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Լույսը» մանկապարտեզները վճարովի կդարձնի

«Լույսը» մանկապարտեզները վճարովի կդարձնի
13.09.2018 | 17:33

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լույս» դաշինքը ներկայացնող Անահիտ Բախշյանը հայտնեց, որ եթե իրենք իշխանության գան, ապա ամեն բան անելու է, որ վերականգնվի մանկապարտեզների վճարը:

«Մանկապարտեզներում ահավոր սով է: Երևանի բյուջեն չի կարող ավելի երեխաներ ընդունել, քան հիմա ընդունում է, ու ստացվում է այս վիճակը՝ հերթերը: Երեխան դպրոցի տարիքի է հասնում, բայց մանկապարտեզի հերթը չի հասնում: Շատ ծնողներ ինձ ասում են, որ պատրաստ են վճարել»,- նշեց նա:
Ըստ Բախշյանի՝ Սահմանադրությամբ պետությունը պարտավորված է միայն հանրակրթությունն անվճար իրականացնել, իսկ նախադպրոցական կրթությունն աջակցություն է ընտանիքներին, պետությունը չունի պարտավորություն իրականացնել այդ կրթությունը:


«Հանրապետականը հերթական ընտրությունների եկավ այն կարգախոսով, որ մանկապարտեզները պետք է դարձնել անվճար, Երևանի բյուջեով ֆինանսավորվեն, և կանգնեցին այս լուրջ խնդրի առաջ: Մանկապարտեզներ կան, որտեղ կան դատարկ խմբեր, այսինքն՝ կարող են էլի երեխա ընդունել, բայց որովհետև դա ամբողջությամբ քաղաքապետարանի բյուջեի հաշվին է, քաղաքապետարանն ասում է՝ չեմ կարող ավելի երեխա ընդունել: Նշեմ, որ ի տարբերություն Երևանի, որտեղ նախադպրոցական կրթությունն անվճար է, մյուս տեղերում վճարովի է»,- ամփոփեց նա:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ