Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ովքեր են հավակնում Արցախի նախագահի պաշտոնին

Ովքեր են հավակնում Արցախի նախագահի պաշտոնին
19.12.2018 | 13:07

«Հրապարակը» գրում է. «Արդեն ուրվագծվում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդները: Ամենից շուտ պայքարի մեջ մտավ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որ հատկապես վերջին շրջանում ակտիվ է՝ ֆեյսբուքյան գրառումներ է անում, Արցախում և ՀՀ-ում հանդիպումների շարք է սկսել: Մյուսն ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանն է, նա ևս քաղաքական կոնսուլտացիաների մեջ է՝ առայժմ ոչ հրապարակային: Երրորդ թեկնածուն ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է, որ դիվանագիտական մեծ փորձ ունի: Ամենայն հավանականությամբ, Արցախում իրադարձություններն ակտիվ փուլ կմտնեն հաջորդ տարվա կեսից:
Թե ում կպաշտպանեն Բակո Սահակյանն ու ուժայինները, պարզ չէ, նրանք չեն շտապում։ Որոշ ժամանակ Բակո Սահակյանի թեկնածուն համարվում էր Արշավիր Ղարամյանը, որ Սասուն Միքայելյանին հակադարձողներից մեկն էր»։

Դիտվել է՝ 2885

Մեկնաբանություններ