Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արմեն Աշոտյան. Փաստորեն, Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով օղակ է սեղմվում

Արմեն Աշոտյան. Փաստորեն, Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով օղակ է սեղմվում
19.12.2018 | 22:55

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «ադրբեջանական կողմը պնդել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել»։ «Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունն երբեք նման բան իր շուրթերով չի հայտարարել: Ողբալի է, երբ երկրիդ վարչապետը կամ չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևորագույն նրբություններին, կամ իր վրա է վերցնում Ադրբեջանին այդ պարտավորություններից հրապարակավ ազատելու ֆունկցիան: Խնդրից քիչ թե շատ տեղյակ մարդիկ իրականում գիտեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած 3 գագաթաժողովների (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) արդյունքում կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, ձեռք են բերել համաձայնություններ և կայացրել են որոշումներ:


Փաստորեն, Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով օղակ է սեղմվում:
Խոսքերս հաստատող հղումները ներկայացնում են ստորև:
https://www.osce.org/mg/240316
https://www.osce.org/mg/248616
https://www.osce.org/minsk-group/361286
http://www.president.am/…/President-Serzh-Sargsyan-meeting…/», - Facebook-յան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը

Դիտվել է՝ 2859

Մեկնաբանություններ