Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղբակույտեր՝ Երևանի կենտրոնում

Աղբակույտեր՝ Երևանի կենտրոնում
05.03.2019 | 01:25

Այս լուսանկարներն արված են Երևանի կենտրոնում՝ Կորյունի փողոցում։ Փաստորեն, աղբահանության խնդիրը Երևանում այդպես էլ չի լուծվում ու շարունակում է արդիական մնալ։ ՈՒ սա մի օրվա կուտակված աղբ չէ։ Պատկերացնու՞մ եք, որ եթե կենտրոնում այսպիսի վիճակ է, ապա ծայրամասերում ինչ է կատարվում։


Աղբահանությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին մտահոգող գլխավոր խնդիրներից էր։ Նախընտրական ծրագրերում այս հարցը կարևոր տեղ էր զբաղեցնում։ Անցել են ամիսներ, սակայն աղբահանության խնդրի լուծման հստակ ծրագիր այդպես էլ չկա։ Քաղաքապետարանում հավանաբար դեռևս քննարկում են այս հարցը։ ՈՒ երևի դեռ շատ երկար կքննարկեն, քանի որ փորձի ու քաղաքային տնտեսության վերաբերյալ պատկերացումների բացակայությունը թույլ չեն տալիս գտնել խնդիրների լուծման օպտիմալ տարբերակներ։
Այնպես որ՝ մենք դեռ երկար շրջապատված կմնանք աղբակույտերով։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Հ. Գ. Կարծում ենք` քաղաքապետարանը կարձագանքի հրապարակմանը ու կմաքրի Երևանի կենտրոնում կուտակված աղբը։ Բայց լավ կլինի, որ քաղաքային իշխանությունները բարեխղճորեն կատարեն իրենց ամենօրյա աշխատանքը, որպեսզի մամուլն ու սոցցանցերը չդառնան մեր քաղաքի կենցաղային հարցերը լուծելու հարթակ։

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ