Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երբ ուզում ես շնորհակալություն հայտնել

Երբ ուզում ես շնորհակալություն հայտնել
07.05.2019 | 03:16

Վաղուց որևէ հարցով չէի առնչվել ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Նոր Նորքի բաժանմունքի հետ, և օրերս առիթը ներկայացավ: Չեմ թաքցնում՝ ներքին տհաճությունս հաղթահարելով ոտք դրեցի բաժանմունք՝ վաղօրոք պատկերացնելով, թե ժամավաճառության ու նյարդայնության ինչ չափաբաժին է հասնելու ինձ, մինչև լուծում կստանան անձնագրիս ժամկետը երկարաձգելու և բանկի հետ առնչվող հարակից հարցերը: Հուրախություն և ի զարմանս ինձ՝ երիտասարդ անձնագրավարուհի ԱՐՄԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆԸ հենց սկզբից ցրեց մռայլ կանխատեսումներս՝ բարեհոգի սիրալիրությամբ ու իր գործն անթերի իմացողի արագաշարժությամբ գլուխ բերելով թղթարարության հետ կապված բոլոր հարցերը, բնականաբար, ո՛չ առանց բաժանմունքի պետ ԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ արհեստավարժ օգնության:


Հիմա կասեք՝ ի՞նչ մի արտառոց բան կա դրանում, որ զարմացել ես հերիք չէ, դեռ թերթով էլ արտահայտում ես զարմանքդ. պետությունն այդ մարդկանց վճարում է հենց նրա համար, որ լուծում տան իրենց իրավասությանը ենթակա հարցերին: Այդպես է, իհարկե, բայց մի՞թե ամեն քայլափոխի չենք բախվում մանրչինովնիկական կամայականությունների ու բյուրոկրատական քաշքշուկի, երբ հարկ է լինում այս կամ այն հարցով դիմելու պատկան մարմիններին: Այդ համատեքստում, համաձայնեք, բնավ էլ մանրուք չի թվում քաղաքացուն ընդունել-ճանապարհելու այն հոգածու վերաբերմունքը, ինչին արժանացա ես (համոզված եմ՝ նաև ինձ նման շատերը) անձնագրային և վիզաների վարչության Նոր Նորքի բաժանմունքում՝ անձնագրավարուհի Արմինե Նազարյանի և նրա վերադաս Աննա Պողոսյանի կողմից: Ի վերջո, պետություն-քաղաքացի իրավահարաբերությունների պատշաճ մակարդակից է կախված նաև նորմալ երկիր ունենալ-չունենալու հարցը, որն այսօր ամենախնդրահարույցն է թերևս:


Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
«Իրատես» թերթի աշխատակից

Դիտվել է՝ 2752

Մեկնաբանություններ