Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Օգտատերերը չպետք է արձագանքեն կասկածելի առաջարկներին

Օգտատերերը չպետք է արձագանքեն կասկածելի առաջարկներին
21.05.2019 | 12:43

Հայաստանի օգտատերերի 8,2%-ը ենթարկվել է ֆիշինգի: Այս մասին տեղեկացնում է

«Կասպերսկի Լաբորատորիայի» Հայաստանի ներկայացուցչությունը: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ փորձագետները Հայաստանի նկատմամբ ֆիշերների հետաքրքրությունը բացատրում են առցանց գործարքներ կատարելու հարցում օգտատերերի ակտիվությամբ. «Դեպի օգտատերերի փողեր ուղին ֆիշերները հարթում են խաբեությամբ նրանց հաշվառման տվյալներին տիրանալու միջոցով։ Համապատասխանաբար, օգտատերերը չպետք է արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, և այնուհետև տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Ֆիշինգային կայքեր այցելելու հարցում օգտատերերի անվտանգությունն ապահովում է հակավիրուսում միացված «Հակաֆիշինգ» համակարգը»։

Դիտվել է՝ 4844

Մեկնաբանություններ