Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց կալանքից

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց կալանքից
16.01.2020 | 14:18

Դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ դատական նիստում գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց՝ չհեռանալու ստորագրությամբ։ Դատախազության նախաձեռնության հրավիրված արտահերթ նիստում քննվեց ծանր հոդվածներով մեղադրվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատական նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետը հայտարարեց, որ «ներկայումս Մանվել Գրիգորյանի մոտ արձանագրված վիճակը կյանքին սպառնացող վիճակ է»: Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է մշտական բժշկական հսկողության տակ և ստանում դեղորայքային բուժում: 2019-ի հոկտեմբերին հանձնաժողովը եզրակացրել էր, որ գեներալի առողջական վիճակը չի խոչընդոտում, որ ներկա լինի դատական նիստերին։ Ըստ եզրակացության, Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։ Ըստ փորձագետի, Գրիգորյանի հիվանդությունների վատացում է նկատվում, ինչն անհամատեղելի է կալանքի հետ։ Մանվել Գրիգորյանն անազատության մեջ է ավելի քան 1.5 տարի։

Դիտվել է՝ 6688

Մեկնաբանություններ