Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը կարող է իր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում տեղակայել միայն Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ

Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը կարող է իր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում տեղակայել միայն Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ
04.10.2020 | 13:51

Ռուսաստանը կարող է իր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում տեղակայել միայն Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ՝ RBC-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խաղաղապահները կարող են մուտք գործել միայն երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Պեսկովը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության թղթակցի հարցին՝ Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում, պատասխանել է. «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ