Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը

Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը
05.10.2020 | 21:02

Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը, հայտարարել է ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներից հետո:

«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը հասնելու, վերսկսելու բանակցությունները»,- թվիթերյան իր էջում գրել է նախարար Լե Դրիանը: Նա հավելել է, որ Լավրովի հետ զրույցում «պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ քայլերի անհրաժեշտության շուրջ»։

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ