Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Պեսկով. Պուտինը դեռ չի նախատեսում շփումներ Ալիևի և Էրդողանի հետ

Պեսկով. Պուտինը դեռ չի նախատեսում շփումներ Ալիևի և Էրդողանի հետ
05.10.2020 | 21:19

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի նախատեսում շփումներ ադրբեջանցի և թուրք գործընկերներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, բայց անհրաժեշտության դեպքում նա պատրաստ է նրանց հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եթե անհրաժեշտ լինի, կասկած չկա, որ նախագահ Պուտինն, իհարկե, կքննարկի այս թեման իր գործընկերների հետ», - լրագրողներին ասաց Պեսկովը: Պատասխանելով հստակեցնող հարցին՝ բանակցությունները կարո՞ղ են տեղի ունենալ այս շաբաթ, Պեսկովն ասել է. «Նման հստակ ծրագրեր դեռ չկան, բայց դուք գիտեք, որ մենք խոսում ենք պատերազմի մասին, և, իհարկե, Ղարաբաղյան պատերազմում իրավիճակն արագորեն զարգանում է, ուստի այստեղ դժվար է գուշակել։ Կախված, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձևավորվի նաև երկխոսության անհրաժեշտությունը»։

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ