Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արթուր Թովմասյան. Մենք հրադադար չենք աղերսելու

Արթուր Թովմասյան. Մենք հրադադար չենք աղերսելու
06.10.2020 | 16:21

Մենք պատերազմն առաջ ենք տանում մտածված, որպեսզի ավելի քիչ կորուստներ ունենանք, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԺի նախագահ Արթուր Թովմասյանը: «Ադրբեջանի նախագահը գնաց արկածախնդրության: Կարծում եմ՝ արկածախնդրության գնալու նրան ստիպել է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Մենք համաչափ հակահարվածներ ենք տալիս, և ամեն ինչ վերահսկվում է: Մենք հրադադար չենք աղերսելու: Պատերազմը սկսել է Ադրբեջանը, բայց վարում է Թուրքիան: Էրդողանն ուզում է քիթը մտցնել Անդրկովկաս: Իսկ մենք նրանց հետ համարժեք լեզվով ենք խոսում», - ասաց Աժ նախագահը: Արթուր Թովմասյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը փորձեր է կատարում բանակցային սեղանի շուրջ բերել հակամարտող կողմերին՝ ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների. «Հնարավոր է, որ շատ արագ նաև պաշտպանության նախարարները սեղանի շուրջ նստեն: Այսօր վիճակը հանգիստ է, բայց մենք պետք է աչալուրջ լինենք»:

Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ