Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

CNN-ի անդրադարձն ամերիկահայերի զանգվածային ցույցերից հետո

CNN-ի անդրադարձն ամերիկահայերի զանգվածային ցույցերից հետո
06.10.2020 | 16:43

Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների՝ մի քանի օր շարունակվող ցույցերից հետո CNN հեռուստաալիքն անդրադարձել է Արցախում ռազմական բախումներին: «Լեռնային Ղարաբաղում վերսկսված հակամարտության երկրորդ շաբաթն է ընթանում, մինչ Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց քաղաքացիների դեմ հրթիռային հարվածներ իրականացնելու մեջ»,- գրում է CNN-ը՝ հավելելով, որ Ստեփանակերտն ինտենսիվ հրթիռակոծման է ենթարկվել երկուշաբթի: Նախօրեին հայ համայնքը խոշոր բողոքի ցույց էր անցկացրել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում: Բացի այդ, ամերիկահայերը մի քանի օր շարունակ փակում էին Լոս Անջելեսի Սանսեթ փողոցը, որտեղ գտնվում է CNN-ի կենտրոնակայանը:

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ