Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Թուրքիան՝ պատերազմող կողմ Ղարաբաղում

Թուրքիան՝ պատերազմող կողմ Ղարաբաղում
06.10.2020 | 16:53

Գերմանիայի «Neues Deutschland» պարբերականի լրագրող-խմբագիր Փիթեր Շթայնիգերի անդրադարձը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Էրդողանի էքսպանսիայի (ընդլայնման) քաղաքականությանը:


Հրկիզողներին ավելի դժվար կլինի մարել կրակը. Հընթացս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական իրադարձությունների՝ ՆԱՏՕ–ի
գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը քաղաքավարի հորդորում է անդամ Թուրքիային օգտագործել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա. դա հենց այն է, ինչ Թուրքիան իր հնարավորությունների սահմաններում արդեն լավագույնս իրականացնում է՝ որպես հայերի դեմ ագրեսիայի հանցակից և մասնակից: Երկարատև սառեցված հակամարտությունից հետո՝ երկու հետխորհրդային պետությունների միջև թեժ պատերազմին վերադարձը՝ Էրդողանի էքսպանսիայի քաղաքականության մի մասն է Հարավային Կովկասում, որը հիմնված է Բաքվում նավթային ավտոկրատի հետ նրա պակտի վրա: Նորագույն պատմության մի ժամանակահատվածում հայերն արդեն ենթարկվել են արյունալի հալածանքների ֆանատների կողմից: Նրանց ժառանգներն այժմ ռումբեր են նետում Ստեփանակերտի վրա: Թուրքիան այլևս ոչ միայն գաղտնի միջամտում է իսլամիստ վարձկանների գործերին, այլ վաղուց արդեն ներգրավված է Ադրբեջանի կողմից կանոնավոր զինված ուժերում: Նրանց պետության ղեկավարը ցանկանում է, որպեսզի հայ զինվորներին «որսան ինչպես շների»: Առանց հրադադարի անհապաղ վերադարձի, ղարաբաղյան հակամարտությունը վերաճելու է պատերազմի, որը սպառնում է վարակել ողջ տարածաշրջանը: Հանդարտեցման ցանկացած քաղաքականություն միայն կխրախուսի Էրդողանին՝ իրագործելու օսմանյան մեծ արկածախնդրությունը: Որպեսզի դիվանագիտությունը իմաստալից լինի, նախ պետք է դադարեցնել Անկարային զենքի մատակարարումը:

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ