Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրանը նոտաներ է ուղարկել Հայաստանին եւ Ադրբեջանին

Իրանը նոտաներ է ուղարկել Հայաստանին եւ Ադրբեջանին
07.10.2020 | 22:34

Իրանը պաշտոնական նոտաներ է ուղարկել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ իրանական տարածք արկերի ընկնելու պատճառով՝ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Բացի այն, որ մեր սահմանապահները հետեւում են այդ հարցին, կայացել են հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահների հետ, փոխանցվել են պաշտոնական բողոքով նամակներ՝ կապված Իրանի սահմանամերձ շրջաններում երկու երկրների ագրեսիայի հետ»,-հայտնել է նա: «Իրանի ԱԳՆ պաշտոնական նոտայում կողմերը տեղեկացվել են արկերով եւ հրթիռներով Իրանի տարածքի հրետակոծության դեմ Իրանի կառավարության վճռական բողոքի մասին: Այդպիսով խախտվում է Իրանի տարածքային ամբողջականությունն ու նյութական վնաս է հասցվում մեր քաղաքացիներին: Հաշվի առնելով մեր բարեկամական հարաբերություններն ու բարիդրացիական սկզբունքները՝ կողմերին կոչ ենք անում հարգել Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն ու ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցառումներն ու կանխել նման անընդունելի միջադեպերի կրկնությունը»,-նշել է Հաթիբզադեն:

Դիտվել է՝ 2606

Մեկնաբանություններ