Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հռոմի պապն աղոթում է և կողմերին հորդորում է պահպանել հրադադարը

Հռոմի պապն աղոթում է և կողմերին հորդորում է պահպանել հրադադարը
11.10.2020 | 19:58

Հռոմի պապն այսօր խոսել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին: Կիրակնօրյա ավանդական պատարագից հետո դիմելով Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին` Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ հրադադարը կյանքեր կփրկի:

«Ողջունում եմ մարդասիրական նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը, հույս ունեմ, որ այն կընձեռի համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն»,- ասել է կաթոլիկ հովվապետը: «Հրադադարը փխրուն է, անկայուն, բայց ես կողմերին հորդորում եմ պահպանել, վերսկսել բանակցությունները, փրկել մարդկային կյանքերը, վերջ տալ տառապանքներին, դադարեցնել բնակելի տների և աղոթատեղիների ավերումը»,- Վատիկանի պատշգամբից ազդարարել է Ֆրանցիսկոս պապը: «Ես աղոթում եմ և ձեզ կոչ եմ անում միանալ ինձ՝ միասին աղոթենք զոհվածների և վտանգի մեջ հայտնված մարդկանց համար»,- ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ