«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սերգեյ Լավրով. Ես կարծում եմ, որ այստեղ ձեռք բերված մեր գիշերային պայմանավորվածություններն իզուր չէին

Սերգեյ Լավրով. Ես կարծում եմ, որ այստեղ ձեռք բերված մեր գիշերային պայմանավորվածություններն իզուր չէին
12.10.2020 | 22:47

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ինչ դեր է խաղալու Ռուսասանը ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում։ «Մենք այս հարցով ակտիվ կզբաղվենք և որպես համանախագահ երկրներից մեկը, և որպես Ռուսաստան՝ ուղղակի մեր հարևանների շատ մոտ դաշնակից, ռազմավարական գործընկեր։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ ձեռք բերված մեր գիշերային պայմանավորվածություններն իզուր չէին»,- ասաց նա։


Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, որ Թուրքիան պետք է ներգրավվի միջնորդական առաքելություններում՝ ինչպես առանձին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, Լավրովն ասաց. «Համատեղ հայտարարությունում վերահաստատվում է բանակցային գործընթացի անփոփոխ լինելը։ ԵԱՀԿ Մինսկի խոմւբը բազմաթիվ երկրներից բաղկացած խումբ է, բայց միջնորդության լիազորություն տրված է երեք համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ Եվ համաշխարհային մայրաքաղաքներից վերջին օրերին արված բոլոր հայտարարությունները հաստատում են հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատին, ինչով մենք հիմա զբաղված ենք մեր ԱՄՆ ու Ֆրանսիայի գործընկերների հետ»։

Ըստ Լավրովի՝ Ադրբեջանի նախագահը ողջունել է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Լավրովը նշեց, որ կապվել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուիի հետ, տեղեկացրել, որ ակնկալում են նրանց աջակցությունը համանախագահների ջանքերի ուղղությամբ։ Չավուշօղլուն մեկ այլ զանգով հաստատել է իրենց աջակցությունը մոսկովյան համաձայնագրերին: «Եվ հիմա պետք է, որ դրանք կյանքի կոչվեն, ինչով մենք հիմա զբաղվում ենք»,- ասաց նա։

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ