Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մատեո Սալվինին աջակցություն է հայտնել հայերին

Մատեո Սալվինին աջակցություն է հայտնել հայերին
13.10.2020 | 21:26

Իտալիայի նախկին փոխվարչապետ, ՆԳ նախկին նախարար, ներկայում սենատոր Մատեո Սալվինին ԼՂ հակամարտության սրման ֆոնին իր պաշտոնական թվիթերյան էջում աջակցություն է հայտնել Հայաստանին:

«Այսօր ցերեկը ես ևս կլինեմ Մոնտեչիտորիոյի հրապարակում հաջակցություն հայ ժողովրդի, որն առաջինը զգաց Ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում է Լեռնային Ղարաբաղում: Եթե ԵՄ-ն ողջամտություն ունի, պաշտպանեք եղբայրներին ՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»,-գրել է սենատորը: Սալվինին իր թվիթերյան գրառմանը կից հրապարակել է ադրբեջանական ագրեսիայից տուժածների լուսանկարները:

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ