Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՌԴ Պետդումայի պատգամավորը Ստեփանակերտում է

ՌԴ Պետդումայի պատգամավորը Ստեփանակերտում է
16.10.2020 | 23:00

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում է։

«Այսօր մենք հանդիպեցինք Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի հետ: Այս դժվար օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են։ Անընդունելի է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակամարտության զինված լուծումը: Մենք մեծ հույս ունենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից և ոչ մի թուրքական ԱԹՍ այլևս կյանքեր չի խլի: Ղարաբաղ երկիրը ԴԱԻՇ-ից բարբարոսների խելքի բանը չէ», - գրել է Միլոնովը Facebook-ի իր էջում:

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ