Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կաթողիկոսը ընդունել է Արցախի նախկին նախագահներին

Կաթողիկոսը ընդունել է Արցախի նախկին նախագահներին
21.10.2020 | 21:21

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, հայտնում են Մայր աթոռից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին և ստեղծված իրավիճակին։ Ավելի վաղ Արցախի նախկին նախագահները հանդիպել էին Հայաստանի նախկին նախագահների, առանձին Լևոն Տեր-Պետրոսյանի, վարչապետ Փաշինյանի հետ:

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ