Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը

Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը
24.10.2020 | 11:58

Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Թվիթերում գրել է. «Մենք քննարկել ենք իրավիճակը Արևելյան Միջերկրածովյանում և ընթացիկ անվտանգության հարցերը տարածաշրջանում` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, որտեղ ծայրահեղ քայլեր պետք է ձեռնարկվեն` բռնությանը վերջ տալու համար»։

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ